Մշակույթ

Մասնագետները զրույց-քննարկմամբ կանդրադառնան Կոմիտասի ստեղծագործական կյանքին

2 րոպեի ընթերցում

Մասնագետները զրույց-քննարկմամբ կանդրադառնան Կոմիտասի  ստեղծագործական կյանքին

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արվեստի ոլորտի ներկայացուցիչները Կոմիտաս վարդապետի Պոլիսում անցկացրած շրջանին կանդրադառնան զրույց-քննարկմամբ՝ փորձելով բացահայտել Կոմիտասի կյանքի հետաքրքիր էջերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին «Դարան» գրախանութում: Այն կվարի գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը:

Երեկոյին երաժշտագետ Արմինէ Գրիգորեանն էլ իր հեղինակած «Թերթապատում․Մամուլի անդրադարձները Կոմիտաս վարդապետի մասին» (խմբագիր` Գուրգեն Գասպարյան) գրքի ուսումնասիրությունից կներկայացնի բացահայտումներ և տեղեկություններ, որոնք նոր հարցադրումներ են առաջացնում Կոմիտասի գործունեության վերաբերյալ։

«Թերթապատում․Մամուլի անդրադարձները Կոմիտաս վարդապետի մասին»գիրքն ամփոփում է Կոմիտաս Վարդապետի գործունեության մասին 1910-1911 թթ. արևմտահայ մամուլի (Պոլիս, Իզմիր, Եգիպտոս) 272 անդրադարձները։

Ստեղծագործության մեջ ներառված են 1910-1911թթ․գործող «Ազատամարտ», «Բիւզանդիոն», «Ժամանակ», «Արևելք», «Հայրենիք», «Մանզումէի Էֆքեար», «Դաշինք», «Լուսաբեր-Արեւ» թերթերում, «Տաճար» շաբաթաթերթում, «Շանթ» և «Ոստան» պար­բե­րա­թերթերում Կոմիտաս Վարդապետի վերաբերյալ տեղ գտած հոդվածներն ու հրա­պա­րա­կումները:

Մամուլի տվյալները կարելի է երկու մասի բաժանել՝ լրատվական և հեղինակային հոդվածներ: Լրատվականն այն մասին է, թե երբ Կոմիտասը ժամանեց այս կամ այն երկիր, երբ մեկնեց, դասախոսությունների մասին ծանուցումներն են, զեկույցներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում