Հարցազրույց

Հայաստանը և Վրաստանը նոր դինամիկա են հաղորդում երկկողմ հարաբերություններին. փորձագետը՝ Փաշինյանի այցի մասին

8 րոպեի ընթերցում

Հայաստանը և Վրաստանը նոր դինամիկա են հաղորդում երկկողմ հարաբերություններին. փորձագետը՝ Փաշինյանի այցի մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացագետ Ջոնի Մելիքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի կապակցությամբ հարցազրույց է տվել «Արմենպրես»-ին: Խոսելով հայ-վրացական հարաբերությունների զարգացման ընդհանուր դինամիկայի մասին՝ նա նշել է, որ իր տպավորությամբ պաշտոնական Թբիլիսին երկկողմ հարաբերություններն ավելի խորացնելու ցանկությամբ պատասխան ազդակներ է ուղարկում Երևանին:

«Նախկինում Երևանից ազդակները միշտ եղել են՝ վերափոխելու, վերանայելու, ավելի խորացնելու հարաբերությունները Վրաստանի հետ, բայց Թբիլիսիում արձագանքն այդքան էլ հստակ չի եղել կամ այլ կերպ է պատասխանը տրվել: Այսօր կարելի է արդեն հստակ ասել, որ ազդակներ կան, փոխադարձ են, պարզապես պետք են հստակ ծրագրեր, որոնց իրագործումն արդեն կվերանայի, կվերափոխի մեր հարաբերությունները»,- ասել է Ջոնի Մելիքյանը:

Զրուցակիցը շեշտել է, թե շատ կարևոր է, որ փոփոխվող տարածաշրջանում և այն իրավիճակում, երբ անվտանգության հարցերը դեռևս լուծված չեն, պայթյունավտանգ վիճակը պահպանվում է, իսկ Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքները դեռ երկար են զգացնել տալու, Հայաստանը իր գործընկերների միջից առանձնացնի ընկերներին և փորձի նրանց հետ համատեղ օրակարգ ձևավորել:

Հայ-վրացական հարաբերությունները, Մելիքյանի խոսքով, հենց այդ համատեքստի մեջ են մտնում, և շատ կարևոր է, որ կողմերը նոր դինամիկա են փորձում hաղորդել հարաբերություններին:

«Շատ կարևոր էին հանդիպումը Վրաստանի վարչապետի հետ թե՛ բաց և թե՛ փակ ձևաչափով, ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց նաև նախարարներն էին մասնակցում, հանդիպումը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ: Եվ շատ կարևոր է, որ այս այցից հետո լինեն որոշակի քայլեր, որոնք թարմություն կտան երկկողմ օրակարգին, նոր նախագծեր, նոր ուղղություններ կբերեն երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգ»,- մեկնաբանել է փորձագետը:

Նրա խոսքով՝ նմանատիպ այցերը հնարավորություն են տալիս հետ նայելու և ամփոփելու արված աշխատանքը, նախանշելու գալիք ծրագրերը: Փաշինյանի պաշտոնական այցը, Մելիքյանի կարծիքով, նաև դրան է միտված՝ հնարավորություն տալով իմաստավորելու թե՛ հայ-վրացական հարաբերությունները, թե՛ տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունները, և ըստ դրա առաջ շարժվելու և նախաձեռնելու նոր նախագծեր:

«Դրանց մասին ևս ակնարկ եղել է: Ըստ իս՝ այդ հետաքրքրությունը երկկողմանի է. կողմերի մոտ կա շահագրգռվածություն: Թե՛ Երևանը, թե՛ Թբիլիսին այս ուղղությամբ աշխատելու են և իրենց լուման կներդնեն այսպիսի նախագծերի իրականացման գործում»,- ասել է զրուցակիցը:

Ջոնի Մելիքյանը նկատել է, որ անվտանգության բաղադրիչը միշտ էլ առանցքային տեղ է զբաղեցրել հայ-վրացական բանակցություններում: Մինչև 2020 թ. սեպտեմբերի 27-ը բոլոր բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ Երևանը տեղյակ էր պահում Թբիլիսիին Ղարաբաղյան խնդրին առնչվող բոլոր զարգացումների մասին՝ ներկայացնելով իր դիրքորոշումները:

«Արցախյան հարցը փակ չէ, բայց, զուգահեռաբար, Հայաստանը, շեշտը դնելով նոյեմբերի 9-ի փաստաթղթի վրա, հայտարարում է, որ պատրաստ է տարածաշրջանային կայունության հաստատմանը և նպաստելու է տարածաշրջանի զարգացմանը: Խոսքը տարբեր ենթակառուցվածքների, ապաշրջափակման մասին է: Երևանի «մեսիջը» շատ հստակ է՝ այս փուլում Հայաստանը կանի իրենից կախված ամեն ինչ, որ տարածաշրջանն ավելի կայուն ու անվտանգ լինի և զարգանա, ինչը թույլ կտա՝ այդ թվում Հայաստանին, տնտեսական օգուտ ստանալու և լուծում գտնելու պատերազմից հետո առաջացած բոլոր խնդիրներին: Այդ պրոցեսից կօգտվեն նաև հարևանները և առաջին հերթին հենց Վրաստանը», - նշել է վրացագետը:

Ջոնի Մելիքյանը նաև բացատրել է այն հանգամանքը, թե ինչու է Վրաստանը ակտիվորեն հետաքրքրվում Հայաստանի հետ տնտեսական և տրանսպորտային մեծ ծրագրերի իրականացմամբ: Նրա խոսքով, եթե կյանքի կոչվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև կոմունիկացիաների վերականգնման վերաբերյալպայմանավորվածությունները՝ Վրաստանը կկորցնի իր մենաշնորհային դիրքը՝ որպես տարանցիկ կապ և ճանապարհներ տրամադրող երկիր: Այդ պատճառով, ապագա տնտեսական կորուստները փոխհատուցելու նպատակով, Վրաստանը փորձում է դուրս չմնալ տարածաշրջանային զարգացումներից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին պաշտոնական այցով մեկնել է Վրաստան, որտեղ հանդիպում է ունեցել վրացի պաշտոնակցի՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ: Հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգային հարցերը՝ քաղաքական, տնտեսական, առողջապահական, մշակութային և հումանիտար ոլորտներին առնչվող:

Վրաստանի վարչապետը նախ և առաջ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ՝ ասելով, որ դա Հայաստանի և հայ ժողովրդի համար նոր դարաշրջան բացելու լավ հնարավորություն է: Ղարիբաշվիլու խոսքով՝ ղարաբաղյան վերջին պատերազմը բարդ մարտահրավեր էր տարածաշրջանի համար, բայց ծանոթանալով Հայաստանի վարչապետի նոր տեսլականին՝ հավատում է, որ այդ մարտահրավերը կվերածվի նոր հնարավորության:

«Մեր ընդհանուր տարածաշրջանային նպատակը կտեղավորեմ 3 բառի մեջ՝ խաղաղություն, կայունություն և բարեկեցություն, որը միավորում է մեր տարածաշրջանի բոլոր երեք երկրներիս»,- շեշտել է Վրաստանի վարչապետը՝ հիշեցնելով, որ իր երկիրը վերջերս գործով է ապացուցել իր կայունացնող և խաղաղությանը նպաստող դերը՝ իր միջնորդությամբ նպաստելով Ադրբեջանում պահվող հայ գերիների մի մասի վերադարձին հայրենիք:

Հայաստանի վարչապետն իր հերթին ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել վարչապետ Ղարիբաշվիլուն հունիսի 15-ին հայ գերիների հայրենադարձման գործում աջակցելու համար: Շարունակելով վրացի գործընկերոջ միտքը՝ Փաշինյանը հայտնել է, որ վրացական կողմի հետ քննարկման մի հսկայական մասը նվիրված է եղել տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգին: Փաշինյանը և Ղարիբաշվիլին համակարծիք են այն հարցում, որ Հայաստանն ու Վրաստանը տարանցիկ երկրներ դառնալու մեծ ներուժ ունեն, որը հարկավոր է մեծացնել: Այդ առումով, ըստ Փաշինյանի, հիմա իրականացվում են նախագծեր էներգետիկայի ոլորտում, տրանսպորտային հաղորդակցության ոլորտում նույնպես քննարկվում են ծրագրեր, և Հայաստանի վարչապետը վստահ է, որ հնարավոր լուծումներից երկու կողմերին կհաջողվի գտնել ամենաարդյունավետ տարբերակը։

Վարչապետ Փաշինյանը պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ:

Հարցազրույցը վարել է Արամ Սարգսյանը

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ  կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Հայաստան

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Արմավիրի մարզում հուլիսի 29-ին սպասվում է ջրանջատում

Հայաստան

Արմավիրի մարզում հուլիսի 29-ին սպասվում է ջրանջատում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Հայաստան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Շիրակում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնես պլան ներկայացրած շահառուների 70 տոկոսը կայուն եկամուտ ունի

Մարզային

Շիրակում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնես պլան ներկայացրած շահառուների 70 տոկոսը կայուն եկամուտ ունի

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Երևան

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում