Պաշտոնական

Հայաստանը կարևորում է Տաջիկստանի հետ փոխհարաբերությունների ամրապնդումը. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Էմոմալի Ռահմոնին

1 րոպեի ընթերցում

Հայաստանը կարևորում է Տաջիկստանի հետ փոխհարաբերությունների ամրապնդումը. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Էմոմալի Ռահմոնին

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ Անկախության 30-ամյակի առթիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանն իր ուղերձում, մասնավորապես, նշել է.

«Հայաստանը մեծապես կարևորում է Տաջիկստանի Հանրապետության հետ փոխհարաբերությունների ամրապնդումը։ Մեր երկրները ծավալում են արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն ինչպես երկկողմ հիմքի վրա, այնպես էլ միջազգային և տարածաշրջանային մի շարք կազմակերպությունների շրջանակներում։

Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերը հետագայում ևս կնպաստեն ամենատարբեր ոլորտներում Հայաստանի և Տաջիկստանի միջև կապերի խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում