Տարածաշրջանային

Պուտինը Եվրախորհրդի նախագահին է ներկայացրել ԼՂ շուրջ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը

1 րոպեի ընթերցում

Պուտինը Եվրախորհրդի նախագահին է ներկայացրել ԼՂ շուրջ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

«Քննարկվել է իրադրությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Շառլ Միշելի խնդրանքով Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է այն քայլերի մասին, որոնք ձեռնարկվում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ համաձայնությունների կյանքի կոչման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հեռախոսազրույցի մասին «Թվիթեր»-ի էջում գրառում է կատարել Շառլ Միշելը, ով, անդրադառնալով ԼՂ խնդրին, նշել է, որ «անհրաժեշտ է կառուցել վստահություն և սկսել երկխոսություն»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում