Հասարակական

Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում

ԹԲԻԼԻՍԻ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել «Հերոսների» հրապարակում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վրաստանի պատվո նվագախումբը կատարեց Հայաստանի և Վրաստանի պետական օրհներգները։

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը ուղևորվեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նստավայր։ Վարչապետը առանձնազրույց կանցկացնի Վրաստանի նախագահի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում