Տարածաշրջանային

Վրաստանում տեղի Է ունեցել 3,2 մագնիտուդով երկրաշարժ

1 րոպեի ընթերցում

Վրաստանում տեղի Է ունեցել 3,2 մագնիտուդով երկրաշարժ

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում 3,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Կազբեգից 32 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դուշետի շրջանի Բետիսչրդիլ գյուղի մերձակայքում: Այդ մասին հաղորդվում Է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 13:32-ին:

Վերջին երկու ամսում Վրաստանում հաճախացել են ստորգետնյա ցնցումները: 4,4 մագնիտուդով վերջին երկրաշարժը տեղի Է ունեցել սեպտեմբերի 3-ին վրաց-ռուսական սահմանին:

Ավելի վաղ օգոստոսի 25-ին 3,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Սամեբա գյուղի (Սամցխե-Ջավախք) մերձակայքում: Հենց այստեղ՝ Սամեբայում, օգոստոսի 16-ին գրանցվել են մի շարք երկրաշարժեր, որոնց մագնիտուդը կազմել Է 3,7, 5,1 եւ 3,0:

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվություն ունեցող երկիր Է: Ամենահզոր երկրաշարժը, որը գրանցվել Է Վրաստանում, 7,0 մագնիտուդով տեղի Է ունեցել 1991 թվականին Ռաչա եւ Իմերեթի (Արեւմտյան Վրաստան) տարածաշրջաններում: Էպիկենտրոնում ինտենսիվությունը եղել Է 9 բալ: Այդ երկրաշարժի հետեւանքով զոհվել Է մոտավորապես 200 մարդ, ավերվել են գրեթե 46 հազար տներ եւ հազարավոր արդյունաբերեկան օբյեկտներ, հաղորդել Է Sputnik-ը:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում