Կարո Փայլանը 1955թ. սեպտեմբերի 6-7- դեպքերը հետաքննելու հարցը կրկին բերել է Թուրքիայի մեջլիսի օրակարգ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը կրկին առաջարկ է բերել մեջլիս՝ 1955թ. սեպտեմբերի 6-7-ին փոքրամասնությունների դեմ իրականացված պոգրոմների հանգամանքները հետաքննելու վերաբերյալ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական t24.com.tr-ը։

Փայլանը նշել է, որ ինքն այս հարցն ամեն տարի բերում է մեջլիսի օրակարգ, սակայն իշխող «Արդարություն և զարգացում» և իշխող կուսակցության հետ կոալիցիայի մեջ գտնվող «Ազգայնական շարժում» կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունները մերժում են այն։

Փայլանը հիմնավորելով այս հանցագործությունների բացահայտման անհրաժեշտությունը՝ նշել է, որ անպատիժ մնացած հանցագործությունները կրկնվում են։

Այս առումով Փայլանը հիշեցրել է նախորդ ամիս Անկարայում սիրիացի փախստականների բնակատեղիների վրա իրականացված հարձակումները։

1955-ի սեպտեմբերի 6-ին Ստամբուլում թուրքական մամուլը թուրք ամբոխին գրգռելու նպատակով կեղծ լուր է տարածում, թե իբր Սալոնիկում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի տունը պայթեցվել է։

Ստամբուլ և Իզմիր և մի շարք այլ քաղաքներում պետության կողմից կազմակերպված և հրահրված թուրք ամբոխները հարձակվում են ազգային փոքրամասնությունների՝ հայերի ու հույների և նրանց սեփականության(տներ, եկեղեցիներ, գերեզմանատներ, խանութներ) վրա, կատարում մասսայական ավերածություններ, ինչպես նաև սպանություններ:

Հայերեն Türkçe

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս