Վարչապետի որոշմամբ Վահե Գևորգյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ
1 րոպեի ընթերցում
![Վարչապետի որոշմամբ Վահե Գևորգյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/09/1062580.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահե Գևորգյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահե Գևորգյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
Մինչ այս Գևորգյանը զբաղեցնում էր ԱԳ նախարարի խորհրդականի պաշտոնը: