Թալիբանի ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ և Թուրքիայի ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի է ունեցել Թալիբանի ներկայացուցիչների հանդիպումը ՌԴ և Թուրքիայի ներկայացուցիչների հետ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Cnnturk-ը։

Թալիբանի ներկայացուցիչ Սուհեիլ Շահինի փոխանցմամբ՝ հանդիպման առանցքային թեմաներն են եղել Քաբուլի օդանավակայանի անվտանգության և կառավարման, ինչպես նաև առհասարակ Աֆղանստանում տիրող իրավիճակն ու Աֆղանստանի, Թուրքիայի և ՌԴ-ի հետագա հարաբերությունները։

Հայերեն