Հասարակական

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 621 նոր դեպք, մահացել է 12 մարդ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 621 նոր դեպք, մահացել է 12 մարդ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սեպտեմբերի 4-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 621 նոր դեպք, առողջացել է 522 քաղաքացի, գրանցվել մահվան 12 դեպք:

Մեկ օրում կատարվել է 6664 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 567 094-ի:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 244 602 դեպք, որոնցից 228 736-ն առողջացման, 4904-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 9800 պացիենտ:

Արձանագրվել է նաև մահվան ընդհանուր 1162 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում