Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հիմնավոր ռազմարդյունաբերության համար պետք է համակարգված գործի 5 ոլորտ

2 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հիմնավոր ռազմարդյունաբերության համար պետք է համակարգված գործի 5 ոլորտ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:«44-օրյա պատերազմից հետո հայտնվել ենք այնպիսի վիճակում, երբ տնտեսության զարգացման տեսանկյունից այլեւս չենք կարող հույսներս դնել դանդաղ ու կայուն առաջընթացի վրա։ «ՀՀ»-ն առիթով շեշտել է՝ մեր երկիրը հիմա դրա ժամանակը չունի, մեզ պետք է արագ եւ որակյալ զարգացում։ Այս համապատկերում էլ պարբերաբար ներկայացնում ենք ամենատարբեր տնտեսագետների ու փորձագետների տեսակետներ ու առաջարկներ։ Չնայած մոտեցումների ամենանուրբ՝ չերեւացող ու ամենաակնառու տարբերություններին, ընդհանուր մի հայտարար կա․ մեզ անհրաժեշտ է ռազմարդյունաբերություն։ Կամ՝ հարցին խորքային վերաբերելու դեպքում կտեսնենք կարեւոր մեխը՝ Հայաստանի զարգացման շարունակականությու՛նն ապահովելու անհրաժեշտությունը։

Տնտեսագետ Կարեն Ադոնցն, օրինակ, իր «Զարգացման ծրագրով» ամենատարբեր քայլեր է առաջարկում՝ հաշվարկներով եւ արդյունքով։ Այլ կերպ՝ ինչպես պետք է եւ կարող է զարգանալ մեր երկիրը։ Օրինակ, ծրագրային գերակայություններից է իրական ռազմարդյունաբերության ձեւավորումը։ Կ․ Ադոնցի խոսքով՝ չի կարող լինել հիմնավոր ռազմարդյունաբերություն, քանի դեռ տնտեսությունում չեն կայացել եւ արդյունավետ ու համակարգված չեն գործում 5 առանցքային ոլորտներ՝ թե տեխնոլոգիաների յուրացման, թե մասնագետների առկայության նկատառումով։ Այդ ոլորտներն են՝ 1. էլեկտրոնիկա, ռադիոէլեկտրոնիկա, օպտիկա, 2. էլեկտրատեխնիկա (շարժիչներ, մալուխներ), 3. նավթաքիմիա, նոր նյութերի արտադրություն, 4. թեթեւ ճշգրիտ մեքենաշինություն, 5. ՏՏ ոլորտ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում