Հասարակական

Պատմության հետագծով

2 րոպեի ընթերցում

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:

-1804 թ. սեպտեմբերի 3-ին ռուսական զորքերը վերացնում են Երեւանի բերդի պաշարումը եւ վերադառնում Վրաստան:

-1826 թ. սեպտեմբերի 3-ին գեներալ Վալերիան Մադաթովի հրամանատարությամբ ռուսական բանակը պարսիկների դեմ հաղթանակ է տանում Շամխորի ճակատամարտում:

-1947 թ. սեպտեմբերի 3-ին ծնվել է Լեւոն Իշտոյանը՝ խորհրդային հայ ֆուտբոլիստ, խաղացել է ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականում եւ Երեւանի «Արարատում»՝ հարձակվող։ 1971 թ. եղել է սպորտի վարպետ։ 1988 թ. արտագաղթել է ԱՄՆ եւ Լոս Անջելեսում բացել ֆուտբոլային դպրոց՝ «Արարատ», իսկ 2008 թ.՝ Իշտոյանի ֆուտբոլի ակադեմիա։

-1952 թ. սեպտեմբերի 3-ին ծնվել է Հակոբ Մովսեսը՝ հայ բանաստեղծ, թարգմանիչ։

-1953 թ. սեպտեմբերի 3-ին ուժի մեջ մտավ Եվրոպայի խորհրդի կողմից կազմված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Միջազգային համաձայնագիր, որը կարգավորում է մարդու իրավունքները եւ հիմնական ազատությունները Եվրոպայում։ Այն կազմվել է 1950 թ.՝ նոր ստեղծված Եվրոպայի խորհրդի կողմից։ Համաձայնագիրը ուժի մեջ է մտել 1953 թ. սեպտեմբերի 3-ից։ Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունները անդամակցում են կոնվենցիային, եւ նոր մասնակիցները պարտավորվում են կոնվենցիան վավերացնել սեղմ ժամկետներում։

-1967 թ. սեպտեմբերի 3-ին Շվեդիան անցնում է աջակողմյան երթեւեկության:

-2008 թ. սեպտեմբերի 3-ին Նիկարագուան ճանաչում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը:

-863 թ. սեպտեմբերի 3-ին Լալակաոնի ճակատամարտում Բյուզանդիան հաղթանակ է տանում արաբների դեմ:

-1783 թ. սեպտեմբերի 3-ին Մեծ Բրիտանիան ճանաչում է Միացյալ Նահանգների անկախությունը:

-1941 թ. սեպտեմբերի 3-ին ծնվել է Սերգեյ Դովլաթովը՝ հայ-հրեական ծագումով ռուս գրող։ Համարվում է ռուս ամենաընթերցվող ու ամենաշատ հրատարակվող գրողներից։ Բրոդսկու եւ Սոլժենիցինի հետ արտասահմանում 20-րդ դարի վերջի ռուսալեզու ամենաճանաչված գրողներից մեկն է։ Նրա գործերը թարգմանվել են աշխարհի ավելի քան 30 լեզուներով:

-1961 թ. սեպտեմբերի 3-ին ծնվել է Գարեգին Գաբրիելյանը՝ ՀՀ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ։

Ա. Հ.

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում