Հասարակական

Հայաստանում գործում է Հռոմի Սուրբ Աթոռի պապական նվիրակության գրասենյակը

1 րոպեի ընթերցում

Հայաստանում գործում է Հռոմի Սուրբ Աթոռի պապական նվիրակության գրասենյակը

ԳՅՈՒՄՐԻ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021թ. սեպտեմբերի 1-ից Երևանում սկսել է գործել Կաթողիկէ Եկեղեցու Հռոմի Սուրբ Աթոռի պապական նվիրակության կամ դեսպանության գրասենյակը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում պապական նվիրակ Արհ. Տ. Ժոզե Արքեպս. Բեթենկուրը: Գրասենյակը տեղակայված է Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում: Այժմ դեսպանատանը պատրաստվում են գրասենյակի հանդիսավոր բացման արարողությանը:

Արհ. Տ. Ժոզե Արքեպս. Բեթենկուրը Պապական նվիրակն է Հայաստանում և Վրաստանում, բայց մինչև սեպտեմբերի 1-ը Պապական նվիրակի նստավայրը միայն Թբիլիսիում էր, իսկ հիմա կլինի նաև Երևանում։

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում