Քաղաքականություն

Սուրեն Պապիկյանը շնորհավորեց Արցախի անկախության հռչակման օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանը շնորհավորեց Արցախի անկախության հռչակման օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստի սկզբում փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելով պայմանավորված,վարում է նիստը, շնորհավորեց բոլորին Արցախի Հանրապետության անկախության հռչակման 30-ամյակի առթիվ:

«Այսօր սեպտեմբերի 2-ն է՝ մեզ համար շատ կարևոր ու հիշարժան օր։ Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս՝ արցախահայությանը մաղթելով տոկունություն և կամք՝ առկա մարտահրավերներին դիմագրավելու համար»,- ասաց Սուրեն Պապիկյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում