Քաղաքականություն

Միացյալ Թագավորությունը խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին ստորագրել կոնվենցիա, որը պարտավորեցնում է դադարեցնել ականների տարածումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը ուղերձով է հանդես եկել՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ազդեցությունը, մասնավորապես՝ մարդկային կյանքերի ու կենսապայմանների կորուստը, կործանարար է եղել տարածաշրջանի համար:

«Հպարտ եմ, որ Միացյալ Թագավորությունն առաջին միջազգային գործընկերն էր, որն աջակցություն ցուցաբերեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական գործունեությանը՝ նվիրաբերելով 1 միլիոն ֆունտ ստեռլինգ (660 միլիոն դրամ): Ներկայում Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում համագործակցում ենք ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ՝ հակամարտությունից տուժածներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու և նրանց համար նոր տնտեսական հնարավորությունների ստեղծմանն օժանդակելու նպատակով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանի խոսքերը փոխանցում է Հայաստանում բրիտանական դեսպանատունը:

Ջոն Գալագերի վստահեցմամբ՝ Միացյալ Թագավորությունը նաև հանձնառու է աջակցել հեռացնել պատերազմից հետո մնացած բոլոր զենքերը, ականները և պայթուցիկ զինամթերքը, որոնք վտանգ են ներկայացնում մարդու կյանքի համար և սահմանափակում հողօգտագործումը:

«Ուստի ուրախ եմ, որ Միացյալ Թագավորության եվրոպական հարևանության հարցերով նախարար Ուենդի Մորթընը հայտարարել է 500 000 ֆունտ ստեռլինգի (330 միլիոն դրամ) չափով ներդրման մասին՝ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում ՄԱԶԾ-ի ջանքերին աջակցելու նպատակով։ Հուսով ենք, որ այլ միջազգային գործընկերներ ևս կաջակցեն ՄԱԿ-ին այս կարևոր գործում և կոչ ենք անում բոլոր կողմերին աշխատել ՄԱԿ-ի հետ` ՄԱԿ-ի և հումանիտար այլ գործակալությունների համար հակամարտությունից տուժած բոլոր տարածքներ լիակատար մուտք ապահովելու նպատակով:

Մեր ներդրումը նաև վկայում է Միացյալ Թագավորության` աշխարհն ականներից ազատելու հանձնառության մասին: Այդ նպատակով մենք հաստատակամորեն աջակցում ենք «Հակահետևակային ականների արգելման կոնվենցիային»»,- նշել է դեսպանը:

Ուղերձում ասվում է, որ Միացյալ Թագավորությունը խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին ստորագրել այդ կոնվենցիան, որը հայտնի է «Օտտավայի կոնվենցիա» անվանումով և պարտավորեցնում է դադարեցնել ականների տարածումը:

«Միասին մենք կարող ենք նպաստել ավելի խաղաղ և բարեկեցիկ ապագայի ապահովմանը բոլոր նրանց համար, ովքեր տուժել են անցյալ տարվա հակամարտությունից»,- հավատացնում է դեսպանը:

Հայերեն العربية English

Թուրքիան հույս ունի, որ Ստամբուլում նախատեսված բանակցությունները կհաջողեն

ՀՀ ՄԻՊ-ը և Շիրակի մարզպետ քննարկել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները. ՄԻՊ-ը հանդիպել է լրագրող Լիլիթ Աղեկյանի մոր և քրոջ հետ

Պարեկները մայիսի 5-12-ին Երևանում հայտնաբերել են 4 983, մարզերում ՝ 15 155 խախտում

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 65,65 դոլար

Գավառում ԵՄ դեսպանի, Ռումինիայի Հանրապետության և Բելգիայի թագավորության դեսպանների մասնակցությամբ անցկացվել է «Եվրոպայի օր» միջոցառումը

Գեղարքունիքի մարզպետն ընդունել է Հայաստանում ԵՄ, Բելգայի և Ռումինիայի դեսպաններին

Հնդկաստանը և Պակիստանը կքննարկեն սահմաններից զորքերի դուրսբերման հարցը

Ֆրանսիան տարեվերջին կսկսի ռազմավարական սուզանավերը համալրել նոր բալիստիկ հրթիռներով

Հնդկաստանը Պակիստանի հետ բանակցություններ կվարի ահաբեկչության դեմ պայքարի և Քաշմիրի խնդրի շուրջ

Դոնալդ Թրամփը վստահ է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում կարելի է դրական արդյունքների հասնել