Տարածաշրջանային

ՌԴ և Ադրբեջանի ԱԳՆ փոխնախարարները հեռախոսազրույց են անցկացրել

1 րոպեի ընթերցում

ՌԴ և Ադրբեջանի ԱԳՆ փոխնախարարները հեռախոսազրույց են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեպտեմբերի 1 -ին հեռախոսազրույց են անցկացրել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Մտքերի փոխանակման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր, ներառյալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի և ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9 -ին և 2021 թվականի հունվարի 11 -ին ստորագրված համաձայնագրերի կատարման ընթացքը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում