Պաշտոնական

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուզբեկստանի նախագահին

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուզբեկստանի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Անկախության 30-ամյակի առթիվ, շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ ուղերձի մեջ, մասնավորապես, նշված է.

«Անկասկած, մեր երկրների դարավոր բարեկամական հարաբերություններն ամուր և կայուն հիմք են փոխշահավետ համագործակցության հետևողական զարգացման և ընդլայնման համար: Վստահ եմ, որ կհաջողվի համատեղ նոր ծրագրեր իրականացնել և որակապես առավել բարձր մակարդակի հասցնել Հայաստանի և Ուզբեկստանի միջպետական գործակցությունը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում