«Բարսելոնա»-ն բաց է թողել Գրիզմանին և թիմ հրավիրել նոր հարձակվողի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարսելոնա»-ն և «Ատլետիկո Մադրիդ»-ը համաձայնության են հասել ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի՝ «Ատլետիկո Մադրիդ» տեղափոխության հարցում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը, Գրիզմանը մեկ տարի վարձավճարով հանդես կգա «Ատլետիկո Մադրիդ»-ի կազմում, որից հետո ևս մեկ տարի հնարավորություն կունենա վարձավճարով անցկացնել մադրիդյան ակումբի կազմում:
«Ատլետիկո Մադրիդ»-ը կվճարի Գրիզմանի աշխատավարձը: Պայմանագրում նաև կետ կա ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերի ձեռքբերման հնարավորության մասին:
«Բարսելոնա»-ն միաժամանակ հայտնել է նոր հարձակվողի տեղափոխության մասին: Կատալոնական ակումբը ձեռք է բերել «Սևիլիա»-ի հարձակվող Լյուկ Դե Յոնգինч վարձավճարով: Դե Յոնգը «Բարսելոնա»-ի կազմում վարձավճարով հանդես կգա մինչև 2022 թվականի հունիսի 30-ը, որից հետո կատալոնական ակումբը նրա տրանսֆերն ամբողջությամբ ձեռք բերելու հնարավորություն կունենա: