Թուրքիան ցանկանում է Աֆղանստանում տեսնել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից կազմված կառավարություն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարան կցանկանար Աֆղանստանում տեսնել կառավարություն, որում ներկայացված կլինեին քաղաքական տարբեր ուժեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բելգրադում տեղի ունեցած մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է Թվիթերի նրա միկրոբլոգում:

«Մենք ցանկանում ենք Աֆղանստանում տեսնել ինկլյուզիվ կառավարություն: Ինչ-որ քայլեր ձեռնարկելու համար մեզ առաջին հերթին անհրաժեշտ է տեսնել, թե ինչպիսի կառավարություն այնտեղ կստեղծվի»,- ասել է Չավուշօղլուն:

Նրա խոսքով՝ Թուրքիան անում է ամեն ինչ, որպեսզի Աֆղանստանում կայունություն հաստատվի և պատրաստ է համագործակցել բոլորի հետ, ովքեր ցանկանում են նույնը:

Հայերեն

Ազատ ոճային ըմբիշները 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել երևանյան միջազգային մրցաշարում

Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի

Բավական բարդ, բազմաշերտ «Tour of Armenia»-ն հաջողությամբ կայացավ. Ժաննա Անդրեասյան

Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին

Ապամոնտաժվել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը

Սևան համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

CENTCOM-ը հերքել է ԻՀՊԿ-ի հաղորդագրությունը Հորմուզի նեղուցում լցանավի պայթյունի վերաբերյալ

Հայաստանի պաշտպանության նախարարը մեկնել է Չինաստան

«Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստ