Հասարակական

ՄԻԵԴ-ը հրապարակել է Ալեքսանդր Արզումանյանի և Սասուն Միքայելյանի գործերով վճիռները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի և ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի՝ Հայաստանի Հանրապետության դեմ դատական հայցերի վերաբերյալ վճիռները:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության դեմ հայցադիմումն (թիվ 63845/09) ընդդեմ Հայաստանի Հանրապետության 2009-ի նոյեմբերի 2-ին դատարան է ներկայացրել ՀՀ քաղաքացի Ալեքսանդր Արզումանյանը:

Որոշմամբ ՀՀ կառավարությանը կծանուցվի հայցվորի՝ խոսքի ազատության և խաղաղ հավաքների ազատության իրավունքի ենթադրյալ միջամտության և նրա քաղաքական տեսակետի հիման վրա ենթադրյալ խտրականության վերաբերյալ բողոքի մասին:

Գործը վերաբերում է հայցվորի դատապարտմանը՝ 2008-ի փետրվարի 19-ի նախագահական վիճելի ընտրություններին հաջորդած բողոքի ակցիաներին մասնակցելուն, որով գործ է հարուցվել Կոնվենցիայի 10-րդ, 11-րդ և 14-րդ հոդվածներով:

Ալեքսանդր Արզումանյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում շահել էՀայաստանիդեմ ներկայացրած հայցը, և պետական բյուջեից ՀՀ կառավարությունը նրան պետք է վճարի 9000 եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում, ևս 2600 եվրո` նրա կատարած ծախսերի դիմաց։

Ալեքսանդր Արզումանյանը 2009-ին դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։ Նա համաներումով ազատվել էր պատժի կրումից:

Սասուն Միքայելյանի մասով որոշումը ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը կծանուցի նախաքննության ժամանակ հայցվորի դեմ որպես ապացույց վկաների ներկայացրած վկայություններից հրաժարումը թույլատրելու, հայցվորի՝ իր դեմ վկաներին հարցաքննելու և իր անունից վկա կանչելու անհնարինության, խոսքի ազատության և խաղաղ հավաքների ազատության իրավունքի ենթադրյալ միջամտության և նրա քաղաքական տեսակետի հիման վրա ենթադրյալ խտրականության վերաբերյալ բողոքի մասին:

Դիմումը վերաբերում է Միքայելյանի դատապարտմանը՝ 2008-ի փետրվարի 19-ի նախագահական վիճելի ընտրություններին հաջորդած բողոքի խաղաղ հավաքներին մասնակցելու համար:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ պատասխանող կողմը երեք ամսվա ընթացքում որպես բարոյական վնասի փոխհատուցում պետք է Սասուն Միքայելյանին վճարի 9000 եվրո, ինչպես նաև 3800 եվրո՝ նրա կատարած ծախսերի դիմաց։

Սասուն Միքայելյանը Մարտի 1-ի դեպքերից հետո դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։ Ներպետական ատյանները սպառելուց հետո նա գանգատ էր ներկայացրել ՄԻԵԴ:

Հայերեն Русский

Սուրեն Պապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են ՀՀ-Եվրոպայի խորհուրդ փոխգործակցության, տարածաշրջանային և միջազգային հարցեր

Չինաստանի ԱԳ նախարարն աջակցություն է հայտնել այլ երկրների հետ Իրանի երկխոսությանը

Ֆրանսիայում հավաստիացրել են, որ Եվրոպան պնդում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանումը

«Երիտասարդի երազանք» նախագծի վերջին խմբի մասնակիցները ներկայացրին իրենց մարքեթինգային ծրագրերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում պատերազմել Իրանի դեմ

ՌԴ և Պակիստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հեռանկարները

ԱՄՆ-ն հնարավոր է գրեթե կրկնակի նվազեցնի Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը. The Wall Street Journal

Փարիզի 9-րդ շրջանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն

Վրաստանի նախագահը Վատիկանում կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությանը