ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։
«Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, Տեսչական մարմնի կենտրոնական ապարատի ղեկավար կազմը և տարածքային կենտրոնների ղեկավարները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ՀՀ կառավարությունից:
Արայիկ Հարությունյանին ներկայացվել են 2019 թվականից ի վեր Տեսչական մարմնում տեղի ունեցած բարեփոխումները, քննարկվել են ընթացիկ աշխատանքները և առկա խնդիրները։
Նշվում է, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարը տվել է կոնկրետ հանձնարարականներ առկա խնդիրները լուծելու և նախատեսված բարեփոխումներն առաջ մղելու նպատակով։