Հայտնի են «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ Ռոնալդուի պայմանագրի մանրամասները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը 2 տարվա պայմանագիր է ստորագրել պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի հետ՝ այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ակումբի մամուլի ծառայությունը:

Ռոնալդուն նշել է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ն այն ակումբն է, որը միշտ հատուկ տեղ է ունեցել իր սրտում: «Ես անհամբեր սպասում եմ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում խաղալուն և բոլոր երկրպագուներին նորից տեսնելուն: Ես պատրաստվում եմ թիմին միանալ միջազգային խաղերից հետո, և հույս ունեմ, որ մենք հաջողված մրցաշրջան կունենանք»,- ասել է Ռոնալդուն:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերն էլ ընդգծել է, որ բառեր չի գտնում Ռոնալդուին նկարագրելու համար: «Նա ոչ միայն հրաշալի խաղացող է, այլև հիանալի մարդ: Յուրահատուկ մարդ պետք է լինես այդքան երկար ժամանակ բարձր մակարդակով խաղալու ցանկություն և կարողություն ունենալու համար: Ես չեմ կասկածում, որ նա կշարունակի տպավորել բոլորիս, իսկ նրա փորձը շատ կարևոր կլինի երիտասարդ խաղացողների համար: Ռոնալդուի վերադարձը վկայում է այս ակումբի յուրահատուկ գրավչության մասին, և ես միայն ուրախ եմ, որ նա վերադառնում է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել էր»,- նշել է Սուլշերը:

Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդ»-ում խաղացել է 2003-2009 թվականներին, որտեղից 2009 թվականին տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»: 2018 թվականին Ռոնալդուն «Ռեալ»-ից տեղափոխվել է «Յուվենթուս», իսկ 2021 թվականի օգոստոսի 27-ին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հայտարարեց «Յուվենթուս»-ից Ռոնալդու տրանսֆերը ձեռք բերելու մասին:

Հայերեն Русский Türkçe

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը