Ավստրիայի կանցլերը շնորհավորել է Հայաստանի վարչապետին՝ նշանակման առիթով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն, պարոն վարչապետ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

2021թ․սեպտեմբերի 21-ին Հայաստանը տոնում է իր անկախության 30-ամյակը։ Այս տարիների ընթացքում մեր երկրների միջև հարաբերությունները շարունակաբար խորացել և ընդլայնվել են։ Ուրախ եմ, որ Ավստրիական զարգացման գործակալությունը մեծապես ակտիվացրել է իր ներգրավվածությունը վերջին տարիների ընթացքում։ Ներկայում Հայաստանը Ավստրիայի համար կենտրոնական երկրների շարքում է զարգացման քաղաքականության համատեքստում։ Այս ամռանը ԱԶԳ-ն լիարժեք գրասենյակ է բացել Հայաստանում։ Ակնկալում եմ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացում նաև տնտեսական ոլորտում։

Դուք վերստին ստանձնում եք վարչապետի պաշտոնը բարդ ժամանակներում։ Covid-19 համավարակը և նախորդ տարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումը ծանր մարտահրավերներ էին Հայաստանի համար։ Ավստրիան անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին նոր բռնության սրմամբ, որը շարունակում է կյանքեր խլել։ Ցանկանում եմ հավաստիացնել, որ Ավստրիան շարունակելու է առավելագույնս աջակցել վստահության կառուցմանը տարածաշրջանում, ինչպես նշել է ԱԳ նախարար Շալլենբերգը ԵՄ մանդատով Հայաստան կատարած այցի շրջանակում։

Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություն Ձեր պարտականություններն իրականացնելիս»։

Հայերեն العربية English Français Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան