Միջազգային

 COVID-19-ի զոհերի թիվն աշխարհում գերազանցել է 4,5 միլիոնը

1 րոպեի ընթերցում

 COVID-19-ի զոհերի թիվն աշխարհում գերազանցել է 4,5 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվն աշխարհում անցել Է 4,5 միլիոնի նշագիծը, հաղորդել Է Ջոնս Հոփքինսի համալսարանը, որը հանրագումարի Է բերում դաշնային եւ տեղական իշխանությունների, ինչպես նաեւ ԶԼՄ-ների եւ մյուս բաց աղբյուրների տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երեւանի ժամանակով 04:05-ի տվյալներով՝ COVID-19-ի պատճառով մահերի թվաքանակն աշխարհում հասել Է 4 մլն 500 հազար 135-ի: Կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն ամբողջ աշխարհում գերազանցել Է 216,3 միլիոնը:

Մահվան դեպքերի ամենամեծ թիվը կորոնավիրուսով հիվանդների շրջանում գրանցվել Է ԱՄՆ-ում՝ ավելի քան 637 հազար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում