«Նոր գիրք»-26/21. Երեք հայ հեղինակ՝ տարբեր խորագրերում 

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ հեղինակ

Լիլիթ Բաղդասարյան, locus morbi

Առօրյայում, հասարակության մեջ մշտապես դեպի կատարելություն քայլելու պարտավորված անհատն իր ընթացքում ինչ-որ պահի ճեղքվածք է տվել՝ կապելով հեղինակին գոյության ավելի խոր շերտերի հետ, միաժամանակ ստիպել սֆերիկ ընդգրկել կյանքն ու զգալ մի քիչ ավելին։ Հեղինակը խոսում է գրականության և սիրո մասին կամ Սիրո, որտեղից սկսվում է գրականությունը՝ մարգարեական ու անժամանակ։ Այսպես locus morbi-ն՝ ախտահարման օջախը, իր կյանքի ճեղքն է՝ խոռոչը, որտեղից զգացողություններն ու գիտակցումը, ճանաչողությունն ու վերլուծությունները և այն ամենը, ինչ ստեղծում է մարդուն, շարունակաբար լցվում է հեղինակի մեջ։ Լատիներենն ակունքային լեզու է, վկայում է անցյալի մշտական ներկայությունն ու ամբողջացնում ժամանակը. nihil novi sub sole ` արևի տակ ոչինչ նոր չէ։

Այս գիրքը հեղինակի ապրելու և ավելին զգալու միջտարածությունն է, միակ փաստը և իրեղեն ապացույցը: Հրատարակել է «Գրքամոլ» հրատարակչությունը:

Մանկապատանեկան գրականություն

Անուշավան Պողոսյան, «Փոթորկից առաջ»

«Փոթորկից առաջ» վիպակը Անուշավան Պողոսյանի առաջին գիրքն է։ Վիպակում նկարագրվող դեպքերը տեղի են ունենում հին ժամանակների Հունաստանում, Կոստանդնուպոլսում և Լիբիայում։ Հերոսները՝ հայ և հույն պատանիներ, ծովի հատակում մարգարիտներ որոնելիս մեծ գանձ են գտնում և առագաստանավ գնելով՝ մեկնում հեռավոր ճանապարհորդության՝ մի դժբախտ ընտանիքի օգնելու նպատակով։ Նրանք ընկնում են զանազան արկածների մեջ և ի վերջո փրկում են ոչ միայն այդ ընտանիքը, այլև լիբիական հողում ստրկության դատապարտված հանքափորներին։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

Փաստավավերագրական գրականություն

Գրիգոր Բադալյան, «Տեղեկատվության հավաստիության գնահատման և ոչ վերբալ վարքի հոգեբանություն»

Աշխատության հիմնական նպատակն է սովորեցնել ընթերցողին կարողանալ նկատել մարդու ոչ վերբալ վարքի ակնհայտ և քողարկված դրսևորումները: Հետևաբար, վստահորեն կարող ենք ասել, որ ուսումնական ձեռնարկը նախատեսված է հատուկ ծառայությունների, ուժային որոշ կառույցների, բանակցային ծառայություն մատուցող կազմակերպությունների, գործարարների, նեթվորքինգով զբաղվող անձանց, պրակտիկ հոգեբանների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են շփման ընթացքում «կարդալ» մարդուն, գնահատել ընդունվող տեղեկատվության հավաստիությունը և շփման միջոցով պայմանավորել իրենց գործունեության հաջողությունը: Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը:

«Նոր գիրքը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը