Պաշտոնական

Համատեղ ջանքերով կիրացնենք փոխգործակցության ողջ ներուժը. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մոլդովայի նախագահին

1 րոպեի ընթերցում

Համատեղ ջանքերով կիրացնենք փոխգործակցության ողջ ներուժը. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մոլդովայի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երկրի ազգային տոնի՝ Անկախության 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին:

«Հայաստանի և Մոլդովայի ժողովուրդների երկարամյա պատմական կապերն ամուր հիմք են մեր երկրների միջև հարաբերությունների հետագա խորացման համար։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կիրացնենք փոխգործակցության ողջ ներուժը և կունենանք բազում ձեռքբերումներ տարբեր բնագավառներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,- նշված է ՀՀ նախագահի ուղերձում, փոխանցում է «Արմենպրես»-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում