Պաշտոնական

Արտակ Դավթյանն ու Հասան Կալոևը քննարկել են ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական անվտանգությանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Արտակ Դավթյանն ու Հասան Կալոևը քննարկել են ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական անվտանգությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն օգոստոսի 27-ին ընդունել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հասան Կալոևիգլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊՆ-ից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական անվտանգության և ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման վերաբերյալ հարցերը։

Առանձնակի ուշադրության են արժանացել ՀԱՊԿ միացյալ շտաբի գործունեության կատարելագործմանն ուղղված որոշ դրույթներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում