Միջազգային

Շուրջ 1,5 հազար մարդ է հավաքվել Քաբուլի օդանավակայանի մոտ՝ սպասելով ԱՄՆ տարհանման

2 րոպեի ընթերցում

Շուրջ 1,5 հազար մարդ է հավաքվել Քաբուլի օդանավակայանի մոտ՝ սպասելով ԱՄՆ տարհանման

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի շուրջ 1,5 հազար քաղաքացիներ եւ ամերիկյան այցագրեր ունեցողներ են հավաքվել Քաբուլի օդանավակայանի մոտ՝ հույս ունենալով անցնելու օդանավակայանի տարածք եւ տարհանվելու Միացյալ Նահանգներ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 25-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով արեւմտյան դիվանագետի, որը գերադասել Է չհայտնել անունը:

Նրա տվյալներով՝ Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանի շուրջն ընկած տարածքը լեփ-լեցուն Է մարդկանցով՝ չնայած Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանության հորդորներին չփորձելու ինքնուրույն հասնել օդանավակայան առանց ամերիկյան իշխանություների կողմից հստակ հրահանգի եւ անհապաղ հեռանալու օդանավակայանի երեք հսկիչ անցակետերից՝ անվտանգության սպառնալիքների պատճառով:

Ինչպես նշում Է դիվանագետը, օդանավակայանի աշխատանքը դանդաղել Է, բայց օրվա ընթացքում այն կսկսի գործել ուժեղացված ռեժիմով: ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինեկենն օգոստոսի 25-ին հայտնել Է, որ, Վաշինգտոնի գնահատումներով՝ Աֆղանստանում կարող Է Է մնացած լինեն շուրջ մեկուկես հազար ամերիկացիներ: ԱՄՆ-ի զինված ուժերի ստորաբաժանումներն ուղարկվել են Քաբուլի օդանավակայան՝ Աֆղանստանից ամերիկացիների, ԱՄՆ-ի դաշնակից երկրների քաղաքացիների եւ աֆղան փախստականների տարհանումն ապահովելու համար:

Ինչպես օգոստոսի 24-ին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, վարչակազմի կարծիքով՝ ԱՄՆ-ի իշխանությունները հասցնում են տարհանման գործողությունն ավարտել մինչեւ օգոստոսի 31-ը, ինչպես եւ պլանավորվել Էր: Նա նաեւ ճշտել Է, որ Պենտագոնին եւ Պետդեպարտամենտին հանձնարարել Է մշակել ժամկետեների ճշտման արտակարգ պլաններ ի դեպս այդ անհրաժեշտության, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում