Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին գոլն է խփել «Բոկա Խունիորս»-ի կազմում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին գոլն է խփել արգենտինական «Բոկա Խունիորս»-ի կազմում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Բոկա Խունիորս»-ն Արգենտինայի առաջնության 8-րդ տուրում մրցակցի հարկի տակ մրցել է «Ատլետիկո Պլատենսե» ակումբի հետ ու հաղթել 3:1 հաշվով:
Խաղի 23-րդ րոպեին հաշիվը բացել է Նորբերտո Բրիասկո Բալեկյանը:
Արգենտինայի առաջնության 8-րդ տուրից հետո «Բոկա Խունիորս»-ը 10 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը: «Բոկա Խունիորս»-ն առաջատար «Լանուս» ակումբից հետ է 6 միավորով:
Կարդացեք հոդվածը` Türkçe