Թուրքիան սկսում է զորքերը դուրս բերել Աֆղանստանից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Աֆղանստանից թուրքական զինվորականներին դուրս բերելու գործընթացի մեկնարկի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Թուրք զինվորականները, հաջողությամբ իրականացնելով իրենց պարտականություններն Աֆղանստանում, պատվով վերադառնում են հայրենիք»,- ասվում է պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ:

Reuters լրատվական գործակալությանն ավելի վաղ երկու թուրք պաշտոնյաներ հայտնել էին, որ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները Քաբուլի օդանավակայանն աշխատացնելու հարցով տեխնիկական աջակցության համար դիմել են Թուրքիային՝ պայմանով, սակայն, որ թուրքական զինված ուժերը մյուս երկրների զինուժի նման մինչև օգոստոսի վերջ կլքեն Աֆղանստանի տարածքը:

«Թալիբանը»-ը դիմել է Քաբուլի օդանավակայանն աշխատացնելու նպատակով տեխնիկական օգնություն տրամադրելու հարցով»,- հայտնել է բարձրաստիճան թուրք պաշտոնյան՝ նշելով, սակայն, որ թուրքական զորքերի դուրսբերումը բարդացնում է նման առաքելության հնարավորությունը՝ հաշվի առնելով անվտանգային ռիսկերը:

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres