Իրանի մեջլիսը վստահություն է հայտնել նոր կառավարությանը
1 րոպեի ընթերցում
![Իրանի մեջլիսը վստահություն է հայտնել նոր կառավարությանը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/08/1061629.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի մեջլիսն օգոստոսի 25-ին վստահություն է հայտնել նախագահ Էբրահիմ Ռաիսի կողմից ներկայացված կառավարությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Al Jazeera-ն:
Նշվում է, որ Իրանի մեջլիսը «վստահության քվե է հայտնել կառավարությանը՝ բացառությամբ կրթության նախարարի պաշտոնի թեկնածուի»: