Քաղաքականություն

Ազգային ժողովում իրավիճակը կրկին լարվեց. Ալեն Սիմոնյանն ընդմիջում հայտարարեց

1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովում իրավիճակը կրկին լարվեց. Ալեն Սիմոնյանն ընդմիջում հայտարարեց

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ կրկին իրավիճակը լարվեց:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս անգամ Ազգային ժողովի ամբիոնից ելույթ էր ունենում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, երբ պատգմավորներից մեկը տեղից սկսեց արձագանքել Վահե Հակոբյանին, իր հերթին Վահե Հակոբյանն արձագանքեց. «արա-ն դու ես, այ տվար»:

Այդ արտահայտությունից հետո նորից խորհրդարանում իրավիճակը թեժացավ:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կրկին ընդմիջում հայտարարեց:

Ավելի վաղ, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ նրա վրա դահլիճից շիշ նետեցին, երբ Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ բոլոր պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել, հայրենիքի դավաճան են: Համացանցում տարածված տեսանյութերից պարզ է դառնում, որ Հայկ Սարգսյանի ուղղությամբ շիշ էր նետել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում