Արցախում իրականացվում են անպտղության հաղթահարմանն ուղղված ծրագրեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը ոլորտի բարեփոխումների շրջանակներում շարունակում է անպտղության հաղթահարմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

«Բարելավվում է անպտղության պատճառագիտության հետազոտման ու բուժման, ինչպես նաև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման պայմանները», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ԱՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

ԱՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանվել է պետության կողմից երաշխավորված անվճար պայմանով բուժօգնության հետ կապված ծավալները և շահառուներին ներկայացվող պահանջները:

Ըստ այդմ՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն 2 տարի և ավելի անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում առանց 2 տարվա սահմանափակման) անզավակ, նշված հիմնական պահանջներին համապատասխանող զույգերը՝

1. ամուսինները կամ ամուսիներից մեկը հանդիսանում է ԱՀ քաղաքացի և ամուսնությունը գրանցված է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2. ամուսիններից մեկը՝ կինը պատկանում է 20-42(ներառյալ)տարիքային խմբին.

ԱՀառողջապահությաննախարարությանկողմիցպետականպատվերի շրջանակներումարտամարմնայինբեղմնավորումիրականացնում են ՀՀ «Վիտրոմեդ», «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» և «Ֆերթիլիթի սենթր» պտղաբերության և բժշկական կենտրոնները. հաշվի առնելով դրանց փորձը և գործունեությունը: Վերոնշյալ ծրագրից օգտվելու համար շահառուն պետք է դիմիԱՀ առողջապահության նախարարության «Մորևմանկանառողջությանպահպանմանկենտրոն»ՓԲԸ:

Վերջին 6 ամիսների կտրվածքով արտամարմնային բեղմնավորման են ուղեգրվել 35 զույգ, որից 21-ին արդեն կատարվել է բեղմնավորում, 10-ի մոտ ստացվել է հղիություն: Օպերատիվ բուժումից հետո (լապարոսկոպիա և հիստերոսկոպիա) ևս 34 զույգ պատրաստվում է արտամարմնային բեղմնավորման:

Հայերեն