Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանն Աննա Մկրտչյանին դահլիճից հեռացնելու որոշում կայացրեց և 20 րոպեով ընդմիջեց նիստը

2 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանն Աննա Մկրտչյանին դահլիճից հեռացնելու որոշում կայացրեց և 20 րոպեով ընդմիջեց նիստը

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին նիստերի դահլիճից հեռացնելու որոշում կայացրեց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում էր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին, սակայն Աննա Մկրտչյանը տեղից միջամտեց:

«Ես հեռացնում եմ Ձեզ նիստերի դահլիճից մինչև օրվա ավարտ, տիկին Մկրտչյան: Խնդրում եմ հեռացեք դահլիճից, այլապես ես ստիպված կլինեմ անվտանգության աշխատակիցներին խնդրել, որ Ձեզ հեռացնեն դահլիճից»,- ասաց Սիմոնյանը:

Աննա Մկրտչյանը դահլիճից չհեռացավ, ինչից հետո Ալեն Սիմոնյանն անվտանգության աշխատակիցների հրավիրեց, որպեսզի պատգամավորին դահլիճից հեռացնեն:

Անվտանգության աշխատակիցների ներս մտնելու պահին իրենց տեղերից բարձրացան «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները և մոտեցան դահլիճի այն հատվածին, որտեղ նստած էր Աննա Մկրտչյանը՝ փորձելով համոզել, որպեսզի պատգամավորին դահլիճից չհեռացնեն:

Նիստերի դահլիճում խառնաշփոթ ստեղծվեց, ինչից հետո Ալեն Սիմոնյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում