Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վոլոդիմիր Զելենսկուն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա 30-ամյակի առթիվ:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությանը, ուղերձում, մասնավորապես, նշված է.
«Համոզված եմ, որ մեր ժողովուրդների ավանդական բարեկամությունն ամուր և կայուն հիմք է Հայաստանի և Ուկրաինայի միջպետական հարաբերությունների զարգացման ու փոխշահավետ նախաձեռնությունների իրականացման համար»: