ՌԴ-ն պատրաստվում է Թուրքիայի հետ S-400-ի մատակարարման վերաբերյալ նոր պայմանագիր կնքել
1 րոպեի ընթերցում
![ՌԴ-ն պատրաստվում է Թուրքիայի հետ S-400-ի մատակարարման վերաբերյալ նոր պայմանագիր կնքել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/08/1061452.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է Թուրքիայի հետ կնքել S-400 զենիթահրթիռային համակարգերի նոր խմբաքանակ Թուրքիային մատակարարելու պայմանագիր։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Այս մասին հայտարարել է ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը և նշել, որ Թուրքիայի հետ այս հարցով բանակցությունները արդեն եզրափակիչ փուլ են հասել։