ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձներ է ստանում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արտաքին գործերի նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանը, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, շնորհավորանքներ է ստանում միջազգային գործընկերներից:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», ԱԳ նախարարություից հայտնում են, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն իր շնորհավորական ուղերձում համոզմունք է հայտնել, որ Հայաստանի Հանրապետությունը նշանակալի ներդրում կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների միջև դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման, միջազգային և տարածաշրջանային հարթակներում աշխատանքների համակարգման մակարդակի բարձրացման գործում։

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչն Բուրիչն էլ նշել է, որ Արարատ Միրզոյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնում կուտակած փորձը շատ կարևոր է լինելու ԵԽ հետ հետագա համագործակցության զարգացման համար։ Նա նաև վստահեցրել է, որ ԵԽ-ն մշտապես պատրաստ է աջակցել Հայաստանին այս բարդ ժամանակահատվածում՝ հաղթահարելու առկա մարտահրավերները։

Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխտար Թլեուբերդին իր ուղերձում գոհունակությամբ նշել է Հայաստանի և Ղազախստանի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը ու համոզմունք հայտնել, որ հետագայում նոր խթան կհաղորդվի ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը և հայ-ղազախական երկկողմ կապերի արդյունավետ զարգացմանը։

Բելառուսի Հանրապետության ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյն էլ Արարատ Միրզոյանին ուղղված ուղերձում վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերություններն արդյունավետորեն կզարգանան, և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի բարեհաջող իրականացումը կբխի Հայաստանի և Բելառուսի շահերից ու կնպաստի երկու ժողովուրդների մերձեցմանը։

Բուլղարիայի Հանրապետության ԱԳ նախարար Սվետլան Ստոևը համոզմունք է հայտնել, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ակտիվ կապերն ու արդյունավետ հարաբերությունները կշարունակեն նպաստել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների։

Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական հարցերի նախարար Իվան Կորչոկը նշում է, որ Արարատ Միրզոյանի հարուստ քաղաքական փորձը կնպաստի ոչ միայն ՀՀ արտաքին քաղաքական շահերի առաջմղմանը, այլև Հայաստանի ու Սլովակիայի միջև հարաբերությունների համակողմանի զարգացմանը:

Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարար դոկտոր Ֆայսալ Մեքդադը հաջողություններ է մաղթել Արարատ Միրզոյանին իր պատասխանատու առաքելությունում և վերահաստատել սիրիական կողմի պատրաստակամությունը՝ ամրապնդելու երկու երկրների միջև պատմական բարեկամական հարաբերություններն ու ընդլայնելու համագործակցությունը՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերում։

Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրին հույս է հայտնել, որ Հայաստանի և Եգիպտոսի բարեկամական հարաբերությունները կշարունակեն ծառայել որպես ամուր հիմք՝ ընդհանուր հետաքրքրության բոլոր հարցերում համագործակցության շարունակման և ամրապնդման համար:

Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարար և նախարարների խորհրդի հարցերով պետական նախարար շեյխ, դոկտոր Ահմեդ Նասսեր Ալ-Մուհամմեդ Ալ-Սաբահը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուղղված իր շնորհավորական ուղերձում պատրաստակամություն է հայտնել համատեղ ջանքերի միջոցով առավել զարգացնել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունները։

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին Արարատ Միրզոյանին շնորհավորել է ՀՀ ԱԳ նախարարի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել ամենայն բարիք և արդյունավետ աշխատանք։

Հայերեն Русский

150 դրամ՝ մեկ ուղևորության համար. Ավինյանը հայտարարությամբ է հանդես եկել

Արին Բերդի փողոցի կահույքի արտադրամասի պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել

Ավելի մեծ շեշտ պետք է դնենք մեր ոչ միայն նահատակների, այլև մեր զինծառայողների վաստակը գնահատելու համար. վարչապետ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին

Կառավարությունը նախատեսում է ավելացնել ժամկետային զինծառայողների արձակուրդի տևողությունը

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ԱՄԷ ԱԳ պետնախարարը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ընթացող զարգացումների շուրջ

Կառավարությունը կսահմանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը

Կառավարությանը կվերանայի ՊՊԾ ծառայողների ատեստավորման կարգը

Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո առաջին անգամ ռուսական պատվիրակություն է ժամանել Դամասկոս

Հանրապետությանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ