Հասարակական

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է դասագրքերի բաշխման գործընթացը

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է դասագրքերի բաշխման գործընթացը

ԳԱՎԱՌ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում արդեն մեկնարկել է 2021-2022 ուսումնական տարվա դասագրքերի բաշխման գործընթացը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, պետական բյուջեի միջոցների հաշվին տպագրվող 38 անուն դասագրքերից մարզ է ներկրվել 53 540 տպաքանակ, իսկ «Դասագրքերի եւ ՏՏ շրջանառու հիմնադրամի» միջոցներով տպագրվող 21 անուն դասագրքերից՝ 32 002 տպաքանակ:

Մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում դասագրքերի բաշխման գործընթացը համակարգվում է Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մասնագետների կողմից:

«Մինչև օգոստոսի 31-ը բոլոր դասագրքերը կբաշխվեն դպրոցներին՝ ըստ համապատասխանության»,- հավաստեցին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունում:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում