«Նոր գիրք»-25/21. Դաշնամուրներից մինչև ամենաարդյունավետ դեռահասներ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ հեղինակ

Աղավնի Գրիգորյան, «Դաշնամուր»

Աղավնի Գրիգորյանի «Դաշնամուր» պատմվածքների ժողովածուի մեղեդին սահում է կյանքի տարբեր՝ շոշափելի կամ երևակայական ստեղների վրայով, ընթերցողին լսելի է դարձնում մանկության քաղցրությամբ և արտագաղթի ցավով, երբեմն էլ՝ զուգահեռ աշխարհների հմայանքով թրթռացող ելևէջները: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը, խմբագիրն է Արքմենիկ Նիկողոսյան:ը

Թարգմանական գրականություն

Անրի Վերնոյ, «Մայրիկ»

Գիրքը պատմում է 1921 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ Մարսել տեղափոխված հայ ընտանիքի մասին։ Վեցամյա երեխայի հիշողությունների միջոցով ներկայացվում է ընտանիքի պատմությունը՝ պարուրված սիրով և հոգատարությամբ։ Ազատ Զաքարյանը նավահանգիստ է իջնում ծնողների և երկու մորաքույրների հետ։ Ընտանիքի մեծերը շատ բաներից են իրենց զրկում երեխայի լավ կրթության և ինժեներ դառնալու համար։ Գիրքը լույս է ընծայել «Գրքամոլը», թարգմանել էՍոֆի Ավագյանը:

Մանկապատանեկան գրականություն

Դեյվիդ Լիչֆիլդ, «Արջն ու դաշնամուրը, շունն ու ջութակը»

Ջութակահար Հեկտորն ու նրա շունը` Հյուգոն, մտերիմ ընկերներ են: Բայց երբ Հեկտորին թոշակի են ուղարկում, Հյուգոն ինքն է ջութակ նվագել սովորում: Շուտով նշանավոր երաժիշտ Արջը առաջարկում է նրան շրջագայել ու նվագել հազարավոր մարդկանց առաջ: Հյուգոն վաղուց էր երազում նման հնարավորության մասին: Կկարողանա՞ Հեկտորը մի կողմ դնել իր հպարտությունը և ուրախանալ Հյուգոյի համար… «Արջն ու դաշնամուրը» հանրահայտ գրքին հաջորդող այս անկեղծ պատմությունը սովորեցնում է, որ լավ ու վատ օրերն անցնում են, բայց ընկերությունը հարատև է: Թարգմանությունն անգլերենից` Ալվարդ Ջիվանյանի, նկարազարդումները` Դեյվիդ Լիչֆիլդի: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

Փաստավավերագրական գրականություն

Շոն Քովի, «Ամենաարդյունավետ դեռահասների յոթ սովորույթները»

Շոն Քովիի «Ամենաարդյունավետ դեռահասների 7 սովորույթները» գիրքը շրջադարձային դեր է խաղացել միլիոնավոր դեռահասների կյանքում: Արդեն վերամշակված թվային ժամանակաշրջանի համար՝ ինքնագնահատման և հաջողության այս դասական գիրքը դիտարկում է մշտապես արդիական 7 սովորույթների սկզբունքները դեռահասների՝ բարդ և շրջադարձային որոշումների կայացման համատեքստում: Քովին հետաքրքրական ոճով ներկայացնում է մի պարզ մոտեցում, որը կօգնի բարելավելու ինքնագնահատականը, ստեղծելու ամուր ընկերական հարաբերություններ, դիմադրելու շրջապատի ճնշմանը, հասնելու նպատակներին, լավ հարաբերություններ պահպանելու ծնողների հետ, ինչպես նաև դիմակայելու մեր ժամանակների մարտահրավերներին՝ կիբեռհանցագործությունների և սոցիալական մեդիայի ազդեցության պայմաններում: Ի լրումն այդ ամենի՝ այս գիրքը լի է իմաստուն ասույթներով, հիանալի մեջբերումներով և դեռահասների անհավանական, բայց իրական պատմություններով: Թարգմանությունը՝ Էլիզա Սարգսյանի: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

«Նոր գիրքը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին