Կառավարությունը կխրախուսի ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծնունդը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը սահմանելով որպես առաջնահերթություն՝ Կառավարությունը նախաձեռնել է երկրում ծնելիության ցուցանիշի բարձրացմանն օժանդակող նոր ծրագիր, որը նպատակն է խրախուսել ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծնունդը. 2022 թ․հունվարի 1-ից հետո ծնված երրորդ և հաջորդ երեխաների դեպքում նախատեսվում է տրամադրել ամսական 50,000 դրամ աջակցություն՝ մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

«Ծրագրի շահառու դառնալու հիմնական պայմանը 2022 թվականի հունվարի 1-ից հետո ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծնունդն է։ Հետևաբար, ընտանիքը կստանա ամսական 50,000-ական դրամ, եթե ունի առնվազն 2 երեխա, իսկ երրորդ և հաջորդ երեխաները կծնվեն 2022 թ․հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ 2014 թվականից ի վեր ծնելիության պարբերաբար անկում գրանցող ցուցանիշն առաջին անգամ աճ է գրանցել 2020 թվականին, իսկ 2021 թ․առաջին կիսամյակի ծնունդների բացարձակ թիվն աճել է 1,413-ով կամ շուրջ 9%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Հայերեն

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը

Միրզոյանի՝ հանրաքվեով նոր Սահմանադրության մերժման դեպքում հրաժարականի առաջարկը համաձայնեցված չէ. ԱԺ նախագահ

Կենսաչափական փաստաթղթերի նոր համակարգը և վիզաների ազատականացման հեռանկարը

Կատարցի միջնորդները վերադարձել են Թեհրան՝ ԱՄՆ-Իրան բանակցությունները խթանելու նպատակով. Reuters

ԱԺ նախագահն ընդդիմությանն առաջարկել է աջակցել նոր Սահմանադրության հարցը հանրաքվեի դնելուն