«Կիզակետ. Մեղրի» կրթամշակութային նախագիծն իր շուրջ է հավաքել արվեստասերներին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղագիտության ազգային կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի, ինչպես նաև շրջակա բնակավայրերի ցանկացողների համար իրականացրել է «Կիզակետ. Մեղրի» կրթամշակութային նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն տևել է հուլիսի 30-ից օգոստոսի 15-ը:

«Մեր կենտրոնը շատ մասնաճյուղեր ունի Երևանից դուրս: Մեղրի քաղաքի Գեղագիտության ազգային կենտրոնի մասնաճյուղում կարճաժամկետ ձևաչափով բացվել էին լուսանկարչության, ֆիլմարտադրության, գեղարվեստական տպագրության, գրաֆիկական դիզայնի, ճարտարապետության և գրականության արվեստանոցներ, որտեղ Երևանից ժամանած մասնագետները ներկայացրել են իրենց մասնագիտական աշխատարաններով: Այս նախագծի համար որպես առաջին կետ ընտրել ենք Մեղրին՝ կարևորելով այդ համայնքի սահմանային իրավիճակը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը:

Նրա խոսքով՝ նախագծի շրջանակում Մեղրիում է գտնվել կենտրոնի 6 մասնագետ, ովքեր 18 օրում ցանկացողներին փոխանցել են իրենց գիտելիքները: Նախագծի արդյունքում ստեղծվել է 7 ճարտարապետական նախագիծ, 80-ից ավելի գրաֆիկական դիզայնի, 25 գրաֆիկական տպագրության և 73 լուսանկարչական աշխատանք, 5 վավերագրական կարճամետրաժ ֆիլմ: Նախագծի շրջանակում հիմնվել է նաև շապիկների և պայուսակների արտադրություն, գործարկվել «Մեղրագիր» գրական բլոգը, իսկ գրաֆիկական դիզայնի աշխատարանի մասնակցներն էլ ստեղծել են Մեղրի քաղաքի տարբերանշանը:

«Մեր նպատակն էր Մեղրի տանել արվեստի այնպիսի ճյուղեր, որոնք չեն եղել մինչ այդ այնտեղ: Մասնակիցները շատ են եղել՝ շուրջ 150 հոգի: Ամենափոքրը եղել է 10 տարեկան, իսկ ամենատարեցը՝ 65: Վերջինս գրական աշխատանքով է զբաղվել ու գրաֆիկական տպագրությամբ: Գրական աշխատանքի շրջանակում սովորել են տեքստի հետ գրագետ աշխատել՝ սցենարներ, հեքիաթներ գրել: Մասնակիցները եղել են Մեղրի, Ագարակից քաղաքներից, Շվանիձոր գյուղից և այլ հարակից համայնքներից»,- ասաց Բադալյանը:

«Կիզակետ. Մեղրի» կրթամշակութային նախագիծը առաջինն է եղել, երկրորդը նախատեսվում է Գորիս քաղաքում իրականացնել:

Նախագծին աջակցել է նաև Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակութային կենտրոնը: Բադալյանն ասաց, որ շուտով նախատեսում են Մեղրիում իրանական ֆիլմերի փառատոն:

«Մենք դեսպանատան կողմից պրոյեկտոր, ձայնային համակարգ և էկրան ենք ստացել, որոնք օգտագործվել են ֆիլմերի ստեղծման ժամանակ»,- նկատեց Բադալյանը:

ԻԻՀ դեսպանատան մշակութային կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային նշեց, որ իրենք շատ են կարևորում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը՝ հատկապես Մեղրիում:

«Բոլոր այն միջոցառումները, որոնք իրականացվում են մեր երկրներում ու կարող են ավելի ամրապնդել ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև եղած հարաբերությունները՝ մենք կարևորում ենք: Առաջարկը ստանալուն պես համաձայնել ենք համագործակցել և աջակցել: Մենք փորձեցինք օգտակար լինել այն բանին, որ այդ կենտրոնը զարգանա ու վերածվի հայ-իրանական բարեկամության կենտրոնի»,- ընդգծեց Թաբաթաբային:

Նա հավելեց, որ համաձայնություններ են ձեռք բերվել հայ-իրանական բարեկամական միությունների հետ: Հայաստանի հետ սահմանակից իրանական նահանգների այդ կառույցներն էլ իրենց պատրաստակամությունն են հայտնել մասնակցել ՀՀ և ԻԻՀ մշակութային կյանքում:

Հայերեն Русский Türkçe

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում