«Ռեալ»-ը երկու տարով կերկարաձգի Բենզեմայի հետ պայմանագիրը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ը հայտարարել է թիմի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի հետ պայմանագրի ժամկետը երկարացնելու մասին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ռեալ»-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Բենզեմայի պայմանագրի ժամկետն ակումբի հետ կգործի մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:
Ֆրանսիացի հարձակվողը «Ֆեյսբուք»-ի իր էջում գոհունակություն է հայտնել ակումբի հետ պայմանագիրը երկաձգելու առիթով: «Իմ պատմությունը շարունակվում է աշխարհի մեծագույն ակումբում: Շատ հպարտ եմ այստեղ լինելու համար: Շնորհակալություն վստահության համար, որին ես արժանացել եմ այս տարիների ընթացքում>,-գրել է ֆուտբոլիստը:
Կարիմ Բենզեման «Ռեալ» է տեղափոխվել 2009 թվականին ֆրանսիական «Լիոն» ակումբից:
Կարդացեք հոդվածը` Türkçe