Կարո Փայլանը Անկարայի հայկական գերեզմանոցը գանձախույզներից պաշտպանելու հարցը բարձրացրել է Թուրքիայի խորհրդարանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում բարձրացրել է Անկարայի հայկական գերեզմանոցը գանձախույզներից պաշտպանելու հարցը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ozgurpolitika.com-ը:

«Անկարայի պատմամշակութային ժառանգության մաս համարվող և 90-ականներին պահպանվող տարածք հայտարարված այս պատմական գերեզմանատան թալանը գանձ որոնողների կողմից խորապես վիրավորում է ոչ միայն Թուրքիայի հայ համայնքին, այլ նաև Անկարայի բնակիչներին և մեր բարեխիղճ քաղաքացիներին»,-ասել է Փայլանը:

Փայլանը, հղում անելով մամուլում տեղ գտած լուրերին, նշել է, որ վերջին օրերին գանձագողերը բացել են հելլենիստական դարաշրջանին պատկանող մի շարք գերեզմաններ և այնտեղ գտնվող ոսկորները այս ու այն կողմ ցրել:

Այդ ամենից հետո դեպքի վայրում ուսումնասիրություններ իրականացրած ոստիկանները փակել են բացված գերեզմանոցները:

Այս ամենի վերաբերյալ Կարո Փայլանը մի շարք հարցեր է ուղղել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյին:

«Ինչո՞ւ չեք պահպանում Անկարայի Սթանոզի հայկական գերեզմանատունը: Արդյո՞ք քայլեր ձեռնարկվում են Սթանոզի հայկական գերեզմանատունը թալանի ենթարկած գանձագողերին ձերբակալելու ուղղությամբ: Մշակութային արժեքներին մեծ վնաս հասցնող գանձախույզների գործունեությունը դադարեցնելու հարցում ի՞նչ եք անում: Ի՞նչ եք անում երկրի տարածքում հայկական բազմաթիվ լքված գերեզմանատները պահպանելու հարցում»,-հարցրել է Փայլանը:

Հայերեն العربية

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս