Տարածաշրջանային

Թուրքիայի օդուժի անօդաչուն գրոհել է քրդերի շտաբի վրա Սիրիայի Հասեքեում

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի օդուժի անօդաչուն գրոհել է քրդերի շտաբի վրա Սիրիայի Հասեքեում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող ապարատը հարված Է հասցրել քրդական կազմավորումների շտաբին Հասեքե քաղաքի՝ Սիրիայի հյուսիս - արեւելքում համանուն նահանգի վարչական կենտրոնի մերձակայքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 20-ին այդ մասին մայտնել Է Դուբայից հաղորդումներ հեռարձակող Al Hadath հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝գրոհի հետեւանքով զոհվել են «Ժողովրդավարական Սիրիայի ուժերի» (ԺՍՈՒ) ինը մարտիկներ, եւս առնվազն տասը վիրավորվել Է:

Թուրքիան 2019 թվականի հոկտեմբերին Սիրիայի հյուսիս - արեւելքում իրականացրել Է «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունն՝ ստեղծելով 30-կիլոմետրանոց անվանգության գոտի իր սահմանի երկայնքով: ԺՍՈՒ-ի ջոկատները մարտնչում են սիրիական զինված ընդդիմության՝ այնտեղ տեղաբաշխված կազմավորումների դեմ, որոնց օժանդակում Է Անկարան, եւ դիվերսիաներ են կատարում թուրքական զորքերի դեմ:

Օգոստոսի 17-ին թուրքական բանակի հրետանին գնդակոծել Է Աբու Ռայսեն քաղաքի շրջակայքը՝ Հասեքեի նահանգի հյուսիսում: Թուրք զինվորականներն ավելի քան 50 արկ են արձակել Սիրիայի տարածք: Դարդարա գյուղում հրետակոծության տակ են հայտնվել խաղաղ բնակիչների տները, դրա հետեւանքով զոհվել Է մի կին, եւս մի քանի մարդ վիրավորվել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում