Սպորտ

Էլինա Դանիելյանը Եվրոպայի անհատական առաջնության առաջատարն է

1 րոպեի ընթերցում

Էլինա Դանիելյանը Եվրոպայի անհատական առաջնության առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը Եվրոպայի անհատական առաջնության առաջատարն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց Եվրոպայի առաջնության ավարտից մեկ տուր առաջ Էլինա Դանիելյանը սև խաղաքարերով մրցեց Վրաստանի ներկայացուցիչ Բելա Խոտենաշվիլիի հետ և հաղթեց:Այժմ Էլինա Դանիելյանը երկու առաջատարներից մեկն է: Նա ունի 8 միավոր:Առաջնության ավարտին մնացել է մեկ տուր:

Եվրոպայի առաջնությունըկավարտվի 2 տուրից: Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը մասնակցում են 29 երկրների 117 շախմատիստուհիներ։ Մրցաշարի մասնակիցների թվում են 5 գրոսմայստեր, 22 կանանց գրոսմայստեր, 22 միջազգային վարպետ և 17 կանանց միջազգային վարպետ։ Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստերներ Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետներ Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Մկրտչյանը։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում