Կալիֆորնիայի պետական աշխատողների կենսաթոշակային համակարգը սահմանափակում է իր ակտիվները Թուրքիայում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սենատորներ Էնթոնի Պորտանտինոն և Սքոթ Վիլկը օգոստոսի 18-ին հայտարարել են Կալիֆորնիայի պետական աշխատողների կենսաթոշակային համակարգի (CalPERS) որոշման մասին, որով սահմանափակվում է վերջինիս ներդրումներն ու ակտիվների քանակը։ CalPERS- ը Միացյալ Նահանգներում գործող խոշորագույն պետական կենսաթոշակային համակարգն է, և նրա արտաքին ակտիվները կարևոր նշանակություն ունեն օտար պետությունների տնտեսությունների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից տեղեկացնում են, որ այս առիթով Հայ դատի Արևմտյան Ամերիկայի հանձնախմբի նախագահ Նորա Հովսեփյանն ընդգծել է.

«ԱՄՆ-ի քաղաքականությանը համապատասխան, որը մերժում է Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, CalPERS-ի որոշումը՝ հրաժարվել թուրքական կառավարության ներդրումներից, իր բնույթով համարձակ է և սկզբունքային։ Այս արդյունքի համար մենք երկար ժամանակ ենք աշխատել։ Մենք երախտապարտ ենք սենատոր Էնթոնի Պարանտինոյին այս աշխատանքն առաջնորդելու համար և անհամբերությամբ սպասում ենք նմանատիպ այլ հաջողությունների, որոնցով քանդվում են ժխտողականության պատերը»։

Կալիֆորնիայի պետական կենսաթոշակային ֆոնդերի կողմից թուրքական ներդրումներից հրաժարվելու գործընթացը սկսվել է ավելի վաղ։ Մասնավորապես CalPERS-ի քայլին նախորդել էր «Ուսուցիչների կենսաթոշակի պետական համակարգի» (CalSTRS) նույնաբնույթ դիրքորոշումը: Դրա մասին 2021 թ․ հունիսի 16-ին հայտարարվեց Գլենդելի Արցախի պողոտայում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում։ Հենց դրա ընթացքում էլ սենատոր Պարանտինոն նույն քայլին դիմելու կոչ հղեց CalPers-ին, որն էլ իր հերթին արձագանքեց օգոստոսի 18-ին։

Հայերեն English Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս