ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 19-ին ընդունել է Հայաստանի բանկերի միության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի գլխավորությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրել են, որ Արտակ Բեգլարյանը պահանջված է համարել Արցախի կողքին գտնվելու Հայաստանի բանկերի միության առաքելությունը՝ ընդգծելով, որ Արցախը հիմա, առավել քան երբևէ, ունի համայն հայության աջակցությանկարիքը ոչ միայն խոսքով, այլև հաճախակի այցելություններով:
Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն ընդգծել է, որ այս այցը նշանավորվումէկրթությանհամակարգիհետ համագործակցության հերթական առարկայական օրինակով, ինչի ապացույցը 15 կրթօջախի վերազինումն է համակարգչային տեխնիկայով: Ս.Սարգսյանը վստահեցրել է, որ Արցախի կրթության բնագավառին աջակցությունը լինելու է շարունակական:
Պետական նախարար Ա. Բեգլարյանը,շնորհակալություն հայտնելով մի շարք դպրոցների ցուցաբերված աջակցության համար,անդրադարձել է հետագա համագործակցության հնարավոր ուղղություններին,այդ թվում՝բնակչությանֆինանսականգրագիտության բարձրացմանը միտված ջանքերին: