Տարածաշրջանային

Անկարայում ԱՄՆ դեսպանատունը հերքել է Բայդենի և Էրդողանի միջև առկա պայմանավորվածության վերաբերյալ լուրերը 

1 րոպեի ընթերցում

Անկարայում ԱՄՆ դեսպանատունը հերքել է Բայդենի և Էրդողանի միջև առկա պայմանավորվածության վերաբերյալ լուրերը 

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով հերքել է այն պնդումները, թե աֆղանստանցի փախստականների և ներգաղթյալների շուրջ ԱՄՆ նախագահ Բայդենի և Թուրքիայի նախագահ Էրդողանի միջև պայմանավորվածություն կա։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական t24.com.tr-ը՝ հղում անելով Անկարայում ԱՄՆ դեսպանատան թվիթերյան հաշվին։

«ԱՄՆ դեսպանատունը ցանկանում է հայտարարել, որ այն պնդումները, թե նախագահ Բայդենի և նախագահ Էրդողանի միջև «համաձայնություն» կամ «բանակցություն» է տեղի ունեցել աֆղան փախստականների կամ ներգաղթյալների վերաբերյալ, միանգամայն անհիմն են»,- ասված է դեսպանատան հայտարարությունում:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում