Անընդհատ կրկնվող սուտը ճշմարիտ չի դառնում. Արտակ Բեգլարյանը պատասխանել է Իլհամ Ալիևին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արտակ Բեգլարյանը, արձագանքելով Իլհամ Ալիևի` թուրքական «CNN Turk» հեռուստաալիքին տված հարցազրույցին, «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում, մասնավորապես, նշել է.

«Անընդհատ կրկնվող սուտը ճշմարիտ չի դառնում: Այժմ Արցախում ապրում է 120 հազար բնակիչ, ոչ թե 25 հազար: Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի մաս, մոռացեք այդ մասին: Մենք ակնկալում ենք միջազգային հանրության հստակ պատասխանը Ալիևի այն խոստովանությունը, որ Ադրբեջանն է պատերազմը սանձազերծել»:

Օգոստոսի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «CNN Turk» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հերթական իրականությանը չհամապատասխանող հայտարարությունն էր արել, նշելով, թե իբր, իրենց հաշվարկներով, Լեռնային Ղարաբաղում բնակվում է 25 հազար քաղաքացի: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության օգոստոսի 16-ի տարածած հաղորդագրության համաձայն` ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները 2020 թվականի նոյեմբերից սկսած ապահովել են ավելի քան 58 000 ավտոմեքենաների և շուրջ 210 հազար մարդկանց տեղաշարժը:

Ալիևը նաև հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը պետք է ինտեգրվեն ադրբեջանական հասարակությանը, ինչը, ըստ Ադրբեջանի նախագահի, նրանց համար ավելի մեծ հնարավորություններ կստեղծի, բնականաբար, չհիշատակելով, թե ինչու մինչև այժմ հայեր չեն ապրում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Հադրութում, Շուշիում և մյուս այլ շրջաններում:

Հայերեն العربية English Русский

Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել