Տարածաշրջանային

Իրանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հեռանալն Աֆղանստանից թույլ կտա խաղաղության հասնել այդ երկրում

1 րոպեի ընթերցում

Իրանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հեռանալն Աֆղանստանից թույլ կտա խաղաղության հասնել այդ երկրում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պարտությունն Աֆղանստանում եւ ամերիկյան զորքերի հեռանալն այդ երկրից հնարավորություն են ընձեռում հասնելու կայուն խաղաղության աֆղանական տարածքում: Օգոստոսի 16-ին այդ մասին հայտարարել Է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԱՄՆ-ի ռազմական պարտությունը եւ հեռանալն Աֆղանստանից հնարավորություն են ընձեռում կյանքի, անվտանգության վերականգնման եւ կայուն խաղաղության հասատման համար այդ երկրում»,- մեջբերում Է նրա խոսքը Mehr գործակալությունը: Նախագահի խոսքով՝ «Թեհրանը ջանքեր կգործադրի կայունության հաստատման համար, որն Աֆղանստանի առաջնահերթ պահանջն Է»:

«Որպես եղբայրական հարեւան երկիր բոլոր խմբերին հրավիրում ենք հասնելու ազգային հաշտության»,- ասել Է նա: «Թալիբան» արմատական շարժման զինյալներն, ըստ Al Arabiya հեռուստաալիքի հաղորդումների՝ օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ եւ սկսել են զբաղեցնել կառավարական ուժերի լքած պետական հիմանարկությունները: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել Է երկրից: Ավելի ուշ թալիբները հայտարարել են Աֆղանստանի մայրաքաղաքի բոլոր շրջանների նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում